Սույն թվականի Սեպտեմբերի 4-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ «Երևան տարազ ֆեստ», ամենամյա փառատոնը: Փառատոնի կազմակերպիչները երկու քաղաքների՝ Ստեփանակերտի և Երևանի քաղաքապետերի աջակցությամբ փառատոնը տեղափոխել էին Ստեփանակերտ, նպատակ ունենալով, արցախցիներին մասնակից դարձնել երևայան մշակութային կյանքին: Ինչպես նաև հնարավորություն ընձեռնել արցախցի տարբեր ստեղծագրծողների ներկայանալ աշխատանքներով: Իրենց ստեղծագործություններով փայլեցին Հադրութի մանկապատանեկան դպրոցը, Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական քոլեջը, անհատ տիկնիկագործներ՝ Մարիետտա Ավագյանը, Անահիտ Առաքելյանը և այլոք: Երևանից Արցախ էին այցելել, մի շարք հագուստի դիզայներներ, որոնք իրենց ստեղծած ազգային էլեմենտնրով հագուստի նմուշները ցուցադրեցին երեկոյան կազմակերպված ցուցադրության շրջանակներում: Ամբողջ միջոցառումը համեմված էր «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի թառային հնչյուններով:
<<Հանգույց>> հիմնադրամի կողմից փառատոնին մասնակցում էին գործադիր տնօրեն Տաթև Մուրադյանը և գորգի բաժնի պատասխանատու՝ Աստղիկ Ամիրբեկյանը, ով այցելուներին սովորեցնում էր գորգ, ինչպես նաև մատնաքաշ և շուլալ կարպետներ գործել:
Հիմադրամը ներկայացավ նաև իր արտադրանքով՝ բարձերով, որոնք ստեղծվել են հիմադրամի աշակերտների կողմից և գործված են Մարաշի ասեղնագործությամբ, շուլալ կարպետ տեխնիկայով և ժանեկահյուս են:
Միջոցառումը հետաքրքիր էր ստեփանակերտցիների համար և օրվա գլխավոր հյուրերն էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և պաշտպանության բանակի հրամանատար գեներալ – լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Փառատոնի ավարտին մասնակիցները ստացան նվերներ և´ Բակո Սահակյանի և Երևանի քաղաքապետարանի կողմից,:
Մասնակիցները ստացան նաև հավաստագրեր:
Փառատոնի մասին հոդվածներ հրատարակվեցին մի շարք ինտերնետային կայք-էջերում, մասնավորապես.