Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամը ExpoGeorgia III փառատոնում

Սույն թվականի սեպտեմբերի 23-26-ը Վրաստանի  մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ արհեստների միջազգային էքսպո-ցուցահանդեսը՝ Tbilisi 1st International Summit of Crafts and design. Էքսպո-ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին  Ժողովրդական արվեստի  «Հանգույց» հիմնադրամի և «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցի գործադիր տնօրեն   Տաթև Մուրադյանը և նույն հիմնադրամի գորգերի մասնագետ, արվեստաբան Աստղիկ Ամիրբեկյանը, ինչպես նաև ժողովրդական վարպետ,  ասեղնագործուհի Արփի Ավդալյանը: Ցուցահանդեսին մասնակցում էին…

«Տորքի յուրացում» ծրագիրը Սասունիկում – գորգերի կտրում

Սեպտեմբերի 15-ին Ժողովրդական արվեստի «ՀԱՆԳՈՒՅՑ» հիմնադրամի, «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցի և Հայկական գորգերի ասոցիացիայի ջանքերով կազմակերպված «Տորքի յուրացում» ծրագիրը Սասունիկ համայնքում  եզրափակվեց գորգերի կտրման գեղեցիկ միջոցառմամբ:

Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամը «Երեվան Տարազ Ֆեստ» փառատոնում

Սույն թվականի Սեպտեմբերի 4-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ «Երևան տարազ ֆեստ», ամենամյա փառատոնը: Փառատոնի կազմակերպիչները երկու քաղաքների՝ Ստեփանակերտի և Երևանի քաղաքապետերի աջակցությամբ փառատոնը տեղափոխել էին Ստեփանակերտ, նպատակ ունենալով, արցախցիներին մասնակից դարձնել երևայան մշակութային կյանքին: Ինչպես նաև հնարավորություն ընձեռնել արցախցի տարբեր ստեղծագրծողների ներկայանալ աշխատանքներով: Իրենց ստեղծագործություններով փայլեցին Հադրութի մանկապատանեկան դպրոցը, Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական քոլեջը,…

«Տորքի յուրացում» ծրագիրը Սասունիկում – 3 դաս

Հուլիսի 27-ին «Տորքի յուրացում» ծրագիրի 3-րդ դասն էր Սասունիկ համայնքում: Դասընթացի մասնակիցները ներկայացել են մեծ խանդավառությամբ: Աշակերտները պատրաստել էին էսքիզներ (քարտեզներ), կազմված Աստղիկի մասնագիտական խորհուրդների և սեփական մտքի թռիչքի համաձայն: Ուսուցանվեց գորգերի և կարպետների սկսելու համար հիմնական կանոնները: Բոլորը սկսեցին գործել….

«Տորքի յուրացում» ծրագիրը Սասունիկում

Հուլիսի 13-ին «Տորքի յուրացում» ծրագիրը մեկնարկեց Սասունիկ համայնքում  Ժողովրդական արվեստի «ՀԱՆԳՈՒՅՑ» հիմնադրամի, «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցի և Հայկական գորգերի ասոցիացիայի ջանքերով: Դասընթացներին մասնակցում են 15 ներկայացուցիչ, 12-55 տարեկան հասակի: Հանդիպմանը ներկա են Սասունիկ և Կարին համայնքի ուսուցիչներ, մշակույթի տան աշխատողներ և աշակերտներ: Հիմնադրամը ներկայացնում են գործադիր տնօրեն Տաթև Մուրադյանը և գորգագործության ուսուցչուհի Աստղիկ Ամիրբեկյանը:  

«Տորքի յուրացում» ծրագիրը Քարակերտում

Հուլիսի 11-ին «Տորքի յուրացում» ծրագիրը մեկնարկեց  Քարակերտ համայնքում Ժողովրդական արվեստի «ՀԱՆԳՈՒՅՑ» հիմնադրամի և «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցի ջանքերով:

Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամը «Ռաբաթի» գորգերի փառատոնում

Սույն թվականի հունիսի 9-13-ը Վրաստանի Ախլցխա քաղաքի Ռաբաթի ամրոցում տեղի ունեցավ գորգերի միջազգային փառատոն: Փառատոնին Հայաստանից մասնակցում էին Ժողարվեստի թանգարանի գիտաշխատող, <<Հանգույց>> հիմադրամի տնօրեն Տաթև Մուրադյանը և նույն հիմնադրամի գորգերի մասնագետ, ուսուցչուհի Աստղիկ Ամիրբեկյանը, ինչպես նաև ժողվարպետ, ասեղնագործուհի Արփի Ավդալյանը: Փառատոնին մասնակցում էին նաև հարևան Ադրբեջանից, Թուրքիայից, Իրանից: