Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամը ExpoGeorgia III փառատոնում

Սույն թվականի սեպտեմբերի 23-26-ը Վրաստանի  մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ արհեստների միջազգային էքսպո-ցուցահանդեսը՝ Tbilisi 1st International Summit of Crafts and design. Էքսպո-ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին  Ժողովրդական արվեստի  «Հանգույց» հիմնադրամի և «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցի գործադիր տնօրեն   Տաթև Մուրադյանը և նույն հիմնադրամի գորգերի մասնագետ, արվեստաբան Աստղիկ Ամիրբեկյանը, ինչպես նաև ժողովրդական վարպետ,  ասեղնագործուհի Արփի Ավդալյանը: Ցուցահանդեսին մասնակցում էին…