«Տորքի յուրացում» ծրագիրը Սասունիկում – գորգերի կտրում

Սեպտեմբերի 15-ին Ժողովրդական արվեստի «ՀԱՆԳՈՒՅՑ» հիմնադրամի, «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցի և Հայկական գորգերի ասոցիացիայի ջանքերով կազմակերպված «Տորքի յուրացում» ծրագիրը Սասունիկ համայնքում  եզրափակվեց գորգերի կտրման գեղեցիկ միջոցառմամբ:

«Տորքի յուրացում» ծրագիրը Սասունիկում – 3 դաս

Հուլիսի 27-ին «Տորքի յուրացում» ծրագիրի 3-րդ դասն էր Սասունիկ համայնքում: Դասընթացի մասնակիցները ներկայացել են մեծ խանդավառությամբ: Աշակերտները պատրաստել էին էսքիզներ (քարտեզներ), կազմված Աստղիկի մասնագիտական խորհուրդների և սեփական մտքի թռիչքի համաձայն: Ուսուցանվեց գորգերի և կարպետների սկսելու համար հիմնական կանոնները: Բոլորը սկսեցին գործել….

«Տորքի յուրացում» ծրագիրը Սասունիկում

Հուլիսի 13-ին «Տորքի յուրացում» ծրագիրը մեկնարկեց Սասունիկ համայնքում  Ժողովրդական արվեստի «ՀԱՆԳՈՒՅՑ» հիմնադրամի, «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցի և Հայկական գորգերի ասոցիացիայի ջանքերով: Դասընթացներին մասնակցում են 15 ներկայացուցիչ, 12-55 տարեկան հասակի: Հանդիպմանը ներկա են Սասունիկ և Կարին համայնքի ուսուցիչներ, մշակույթի տան աշխատողներ և աշակերտներ: Հիմնադրամը ներկայացնում են գործադիր տնօրեն Տաթև Մուրադյանը և գորգագործության ուսուցչուհի Աստղիկ Ամիրբեկյանը:  

«Տորքի յուրացում» ծրագիրը Քարակերտում

Հուլիսի 11-ին «Տորքի յուրացում» ծրագիրը մեկնարկեց  Քարակերտ համայնքում Ժողովրդական արվեստի «ՀԱՆԳՈՒՅՑ» հիմնադրամի և «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցի ջանքերով:

«Տորքի յուրացում» ծրագիր

Կարևորելով հայկական գորգագործության ավանդույթների պահպանումը կրթական ծրագրերով սերնդեսերունդ փոխանցելու կարևորությունը,«Հանգույց» հիմնադրամը մայիսի 23-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղում մեկնարկեց  «Տորքի յուրացում»- գորգագործության դասընթացները սահմանային գյուղերում ծրագիրը հիմնադրամի հիմնադիր  տնօրեն Լևոն Դեր- Բեդրոսյանի,գործադիր տնօրեն՝ Տաթև Մուրադյանի, ինչպես նաև գորգի բաժնի պատասխանատու Աստղիկ Ամիրբեկյանի  մասնակցությամբ: Ծրագրի նպատակն է կարճ ժամանակահատվածում հիմնադրամի մասնագետին գործուղել տվյալ համայնք, տրամադրել համապատասխան բոլոր…