«Տորքի յուրացում» ծրագիրը Սասունիկում – 3 դաս

Հուլիսի 27-ին «Տորքի յուրացում» ծրագիրի 3-րդ դասն էր Սասունիկ համայնքում: Դասընթացի մասնակիցները ներկայացել են մեծ խանդավառությամբ: Աշակերտները պատրաստել էին էսքիզներ (քարտեզներ), կազմված Աստղիկի մասնագիտական խորհուրդների և սեփական մտքի թռիչքի համաձայն: Ուսուցանվեց գորգերի և կարպետների սկսելու համար հիմնական կանոնները: Բոլորը սկսեցին գործել….

«Տորքի յուրացում» ծրագիրը Քարակերտում – դաս 2

Հուլիսի 25-ին Ժողովրդական արվեստի «ՀԱՆԳՈՒՅՑ» հիմնադրամի, «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցի և Հայկական գորգերի ասոցիացիայի ջանքերով կազմակերպված «Տորքի յուրացում» ծրագիրի 2-րդ դասն էր Քարակերտ համայնքում:

Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամը «Տաշիր» առևտրի կենտրոնում

Այսուհետև կարող եք գտնել մեր հիմնադրամի արտադրանքը «Տաշիր» առևտրի կենտրոնի 4-րդ հարկում գտնվող Armenian Brands տաղավարների մեր “Armenian Handicrafts” տաղավարում, որտեղ ցուցադրվում և վաճառվում են նաև «Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնի», «Տերյան մշակութային կենտրոնի», Արփի Ավդալյանի աշխատանքները… Համեցեք…  

«Տորքի յուրացում» ծրագիրը Արագածում – 3 դաս

Հուլիսի 19-ին «Տորքի յուրացում» ծրագիրի 3-րդ դասն էր Արագածոտնի մարզի Արագած համայնքում: Դասընթացի մասնակիցները ներկայացել են մեծ խանդավառությամբ: Աշակերտները պատրաստել էին էսքիզներ (քարտեզներ), կազմված Աստղիկի մասնագիտական խորհուրդների և սեփական մտքի թռիչքի համաձայն: Ուսուցանվեց գորգերի և կարպետների սկսելու համար հիմնական կանոնները: Բոլորը սկսեցին գործել….

«Տորքի յուրացում» ծրագիրը Սասունիկում

Հուլիսի 13-ին «Տորքի յուրացում» ծրագիրը մեկնարկեց Սասունիկ համայնքում  Ժողովրդական արվեստի «ՀԱՆԳՈՒՅՑ» հիմնադրամի, «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցի և Հայկական գորգերի ասոցիացիայի ջանքերով: Դասընթացներին մասնակցում են 15 ներկայացուցիչ, 12-55 տարեկան հասակի: Հանդիպմանը ներկա են Սասունիկ և Կարին համայնքի ուսուցիչներ, մշակույթի տան աշխատողներ և աշակերտներ: Հիմնադրամը ներկայացնում են գործադիր տնօրեն Տաթև Մուրադյանը և գորգագործության ուսուցչուհի Աստղիկ Ամիրբեկյանը:  

«Տորքի յուրացում» ծրագիրը Քարակերտում

Հուլիսի 11-ին «Տորքի յուրացում» ծրագիրը մեկնարկեց  Քարակերտ համայնքում Ժողովրդական արվեստի «ՀԱՆԳՈՒՅՑ» հիմնադրամի և «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցի ջանքերով: