Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամը «Ռաբաթի» գորգերի փառատոնում

Սույն թվականի հունիսի 9-13-ը Վրաստանի Ախլցխա քաղաքի Ռաբաթի ամրոցում տեղի ունեցավ գորգերի միջազգային փառատոն: Փառատոնին Հայաստանից մասնակցում էին Ժողարվեստի թանգարանի գիտաշխատող, <<Հանգույց>> հիմադրամի տնօրեն Տաթև Մուրադյանը և նույն հիմնադրամի գորգերի մասնագետ, ուսուցչուհի Աստղիկ Ամիրբեկյանը, ինչպես նաև ժողվարպետ, ասեղնագործուհի Արփի Ավդալյանը: Փառատոնին մասնակցում էին նաև հարևան Ադրբեջանից, Թուրքիայից, Իրանից:

Գորգագործության և կարպետագործության դասընթացների մասնակիցների ցուցահանդեսով

«ՀԱՆԳՈՒՅՑ» Հիմնադրամի հաշվետու ցուցահանդեսի բացման արարողություն Հարգելի ընկերներ, սիրով և մեծ հպարտությամբ հրավիրում ենք ձեզ` մասնակցելու Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի և «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցի կողմից նախաձեռնած հաշվետու ցուցահանդեսին, որտեղ ներկայացվելու են հինադրամի կողմից իրականացված գորգի, կարպետի և ասեղնագործության դասընթացներում մեր սաների ստեղծված գորգերը, կարպետները, ասեղնագործությունները և այլն: Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 4-ին, ժամը…