Ժողովրդական արվեստի «ՀԱՆԳՈՒՅՑ» կրթամշակութային հիմնադրամը հիմնադրվել է 2014 թվականի մայիսին: Հիմնադրամի նպատակն է վերածնել և պահպանել հայկական ավանդական ժողովրդական արվեստներն ու արհեստները, մասնավորապես զարգացնել և հանրահռչակել հայկական կիրառական արվեստի, հատկապես՝ գարծվածքի հետ կապված ավանդույթներն ու արհեստները, փոխանցել դրանք սերնդեսերունդ և ճանաչելի դարձնել օտարներին: Երիտասարդ սերնդի մեջ պատվաստել ցանկություն և նորանոր մոտեցումներ բնական ծագումով, ձեռագործ արտադրանք ստեղծելու նկատմամբ: Հիմնադրամը առանձնակի ուշադրություն է դարձնում նաև հայկական հնամենի թատրոններից մեկին, տիկնիկային թատրոնի ինքնատիպ դրսևորումներից ստվերների տիկնիկային թատրոնին և դրա պահպանմանն ուղղված բոլոր ծրագերին: Հիմնադրամը նպաստում ու քաջալերում է նաև երիտասարդ ռեժիսիորներին վավերագրական ֆիլմերի ուսումնասիրության և մասնավորապես ազգագրական բնույթի ֆիլմերի ստեղծման բնագավառում:
Հիմնադրամը հատուկ ուշադրություն է դարձնում է նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ավանդույթների ու մշակույթի պահպանությանը և մինչմշակութային հնարավոր համագործակցությանն և երկխոսությանը միտված ծրագրերին:
Չնայած իր կարճատև գոյությանը՝ հիմնադրամը հասցրել է իրականացնել արդեն մի քանի կարևոր ծրագրեր, որոնց շատերն արդեն հավակնում է դառնալ ամենամյա և նաև տարածվել մայրաքաղաքի սահմաններից դուրս՝ հեռավոր սահմանամերձ գյուղեր և բնակավայրեր:
Հիմնադրամն իր գործունեությունն ու կրթամշակութային ծրագրերն իրականացնում է հիմնադրամի նախագահ Լևոն Վարդանի Դեր-Բեդրոսսյանի աջակցությամբ, ինչպես նաև հիմնադրամին պատկանող «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցի գործունեությամբ գոյացած ֆինանսներով:
Հյուրանոցում Ձեր ամրագրումը ներդրում է մեր հիմնադրամում