«Ծիրանի Ծառ» Էթնոգրաֆիկ վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնն ացկացվեց Երևանում՝ «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցում 2015 թվականի հոկտեմբերի 3-ից 6-ը ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնին իրենց կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերով մասնակցում էին 13 տեղացի և 11 արտասահմանցի ռեժիսիորներ աշխարհի տարբեր երկրներից: Ֆիլմերի ցուցադրությունից բացի եղան նաև դասախոսություններ, հայտնի ռեժիսիորների վարպետության դասեր և մշակութային այցելություններ որոշ թանգարաններ ու պատմական հուշարձաններ: Հիմնական ծրագրից դուրս ցուցադրվեցին նաև հայ հայտնի կինոռեժիսիորների մի քանի ազգագրական ֆիլմեր:
Փառատոնի երկու ժանրերում էլ հաղթող ճանաչվեցին արտասահմանցի ռեժիսիորներ, եղան նաև հատուկ մրցանակներ և դրամական պարգևներ: Փառատոնն ավարտվեց հաջորդ տարի կրկնվելու և ամենամյա դառնալու ակնկալիքով: