«Ծիրանի Ծառ» Էթնոգրաֆիկ վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոն
Ժողովրդական արվեստների «Հանգույց» Հիմնադրամ հոգաբարձուների խորհուրդը 2014թ. հոկտեմբերի 2-ին ընդունեց որոշում «Ծիրանի ծառ» էթնոգրաֆիկ վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոն կազմակերպելու մասին:
2014թ. հոկտեմբերի 29-ին «Ոսկե Ծիրան» ՄԿՓ-ի և Հայաստանի առաջատար ազգագրագետների մասնակցությամբ «Հանգույց» ժողովրդական արվեստի ֆոնդում տեղի ունեցավ «Ծիրանի Ծառ» կինոփառատոնի հիմնադիր ժողովը: Ընտրվեց փառատոնի խորհուրդը հետևյալ կազմով՝ Լևոն Դեր-Բեդրոսյան («Հանգույց» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ), Գարեգին Զաքոյան («Հանգույց» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ), Հարություն Խաչատրյան («Ոսկե ծիրան» ՄԿՓ գլխավոր տնօրեն), Միքայել Ստամբուլցյան («Ոսկե ծիրան» ՄԿՓ ծրագրերի տնօրեն), Սուսաննա Հարությունյան («Ոսկե ծիրան» ՄԿՓ գեղարվեստական տնօրեն), Լևոն Աբրահամյան (ազգագրագետ, ՀՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ): Խորհրդի նախագահ ընտրվեց Գարեգին Զաքոյանը:
Որոշվեց «Ծիրանի Ծառ» փառատոնը անցկացնել Երևանում «Հանգույց» հիմնադրամին պատկանող «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում (Այգեձորի փող. 53ա) ամեն տարի հոկտեմբերի առաջին շաբաթ օրը: