Սույն թվականի սեպտեմբերի 23-26-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ արհեստների միջազգային էքսպո-ցուցահանդեսը՝ Tbilisi 1st International Summit of Crafts and design.
Էքսպո-ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի և «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցի գործադիր տնօրեն Տաթև Մուրադյանը և նույն հիմնադրամի գորգերի մասնագետ, արվեստաբան Աստղիկ Ամիրբեկյանը, ինչպես նաև ժողովրդական վարպետ, ասեղնագործուհի Արփի Ավդալյանը:
Ցուցահանդեսին մասնակցում էին նաև հարևան երկրներ՝ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը և այլն:
Ցուցահանդես-էքսպոի ժյուրիի և միջազգային փորձագետների կողմից Հայաստանը ներկայացնող ասեղնագործուհի Արփի Ավդալյանը հաղթող ճանաչվեց «ավանդական մշակույթը պահպանելու և ժամանակակից ձևով լավագույն ներկայացնելու» անվանակարգում:
Ֆեստիվալի լուսանկարների ամբաղջական հավաքածուն հասանելի է Georgian Arts&Culture Center կայքէջում: