ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՁԵՌԱԳՈՐԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՎԱՃԱՌՔ
Քանի որ հիմնադրամի գլխավոր նպատակն է վերածնել, տարածել և գլխավորը՝ պահպանել հայկական արհեստները, հետևաբար հիմնադրամը չէր կարող չանդրադառնալ և շրջանցել ժողովրդական վարպետներին, որոնց շնորհիվ էլ մինչ մեր օրեր են հասել արհեստների տարբեր տեսակներ և դեռ շարունակում են կենսունակ լինել: Ժողովրդական վարպետները, որպես կանոն,զբաղվում են մեկուսի ստեղծագործական աշխատանքով, շատ քիչ են այն վարպետները, ովքեր նաև զբաղվում են սեփական ստեղծագործությունների հանրահռչակումով, և առավել ևս, վաճառքով:
Հիմնադրամի նախաձեռնությամբ դեկտեմբեր ամսին տեղի ունեցավ ժողովրդական տարբեր վարպետների ձեռագործ աշխատանքների ամանորյա ցուցահանդես վաճառք, որի ընթացքում վարպետներն հնարավորություն ունեցալ իրենց աշխատանքներն ցուցադրել և վաճառել տեղացի և օտար հաճախորդներին:
Ցուցահանդես-վաճառքի բացումը ազդարարվեց «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցում ՀՀ Մշակույթի նախարարության փորձագետի և հիմնադրամի տնօրենի կողմից, հրավիրված էին բազմաթիվ հյուրեր և լրագրողներ:
Լուսանկարների հեղինակ՝ Հովհաննես Շահնազարյան, Վահան Խաչատրյան, Մարիամ Նալբանդյան:
Ցուցահանդեսի լուսանկարների ամբաղջական հավաքածուն հասանելի է «Հանգույց» հիմնադրամի կայքէջում: