[ad_1]
Հունիսի 16-ին կայացավ «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի «Տորքի որդեգրում» ծրագրի ամենամյա ամփոփիչ ցուցահանդեսը, որին ներկացված էին աշխատանքներ 11 համայնքներից:
Ցուցադրված ձեռագործ աշխատանքները հեղինակել էին 7-ից մինչև 50 տարեկան աշակերտներ և ուսուցիչներ:
Ինչպես և ամեն տարի, այս տարի նույնպես ներկայացված էին հինգ անվանակարգեր, որոնց հաղթողները պարգևատրվեցին ըստ ժյուրիի անդամների կայացրած որոշման:
Անվանակարգերում այս տարի հաղթած մեր համայնքներն են.
🧶«Լավագույն դիզայն»- Բյուրեղավանի մարզամշակութային կենտրոն,
🧶«Յուրահատուկ Ստեղծագործություն»-Արթիկի գեղարվեստի դպրոց,
🧶«Լավագույն աշխատանք»- Արագածի գուսան Աշխույժի անվան արվեստի դպրոց,
🧶«Հատուկ մրցանակ»-Սասունիկի մշակույթի տուն,
🧶«Լավագույն համայնք»- Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն:
#heritage #folkartshubfoundation #rug #Crafts #հայկականգորգ #Armenianrug #գորգագործությանդասընթացներ #rugweavingclasses #armeniancrafts #մշակույթ #արհեստ #traditionalculture #armenians #ժողովրդականարվեստիհանգույցհիմնադրամ