Համագործակցություն Երևան Դուդուկ փառատոնի հետ

Երևան Դուդուկ փառատոն Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամը «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի հետ համատեղ համագորգակցեց Երևան Դուդուկ փառատոնի հետ Երևան Դուդուկ փառատոնի ֆեսբուքյան էջ Տոնելով այս յուրահատուկ գործիքի գեղեցկությունը, Երևանի դուդուկի փառատոնի նպատակն է պահպանել և խթանե դուդուկի ժառանգությունը: Երեք օր շարունակ, Երևանի դուդուկի փառատոնը իր շուրջ է համախմբելու բոլոր ժանրերի և մակարդակների երաժիշտների մի միջոցառման շուրջ,…

«Տորքի յուրացում» ծրագրի ամփոփում Արագածում

Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի և «Հայկական գորգագիտության միության» համատեղ ջանքերով Արագածոտնի մարզի Արագած համայնքում իրականացված «Տորքի յուրացում» ծրագիրը ավարտվեց: Դասընթացի մասնակիցների կողմից նախագծված և սեփական ձեռքերով գործված կարպետները և գորգերը համալրեցին «Հանգույց» հիմնադրամի ձեռագործ աշխատանքների հավաքածուն, տեղ գտնելով «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի ցուցասրահներում:

«Տորքի յուրացում» ծրագրի ամփոփում Սասունիկում

Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի և «Հայկական գորգագիտության միության» համատեղ ջանքերով Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում իրականացված «Տորքի յուրացում» ծրագիրը ավարտվեց: Դասընթացի մասնակիցների կողմից նախագծված և սեփական ձեռքերով գործված կարպետները և գորգերը համալրեցին «Հանգույց» հիմնադրամի ձեռագործ աշխատանքների հավաքածուն, տեղ գտնելով «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի ցուցասրահներում:

360 Stories Մետաքսի Ճանապարհ հյուրանոցի մասին

360 Stories-ը ստեղծել է հիանալի ու տպավորիչ վիրտուալ շրջագայություն Մետաքսի Ճանապարհ հյուրանոցում, ուր գտնվում է Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի աշխատանքային կենտրոնն ու ցուցասրահները: Վիրտուալ շրջագայության համար մեծացրեք նկարը:

Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամը ExpoGeorgia III փառատոնում

Սույն թվականի սեպտեմբերի 23-26-ը Վրաստանի  մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ արհեստների միջազգային էքսպո-ցուցահանդեսը՝ Tbilisi 1st International Summit of Crafts and design. Էքսպո-ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին  Ժողովրդական արվեստի  «Հանգույց» հիմնադրամի և «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցի գործադիր տնօրեն   Տաթև Մուրադյանը և նույն հիմնադրամի գորգերի մասնագետ, արվեստաբան Աստղիկ Ամիրբեկյանը, ինչպես նաև ժողովրդական վարպետ,  ասեղնագործուհի Արփի Ավդալյանը: Ցուցահանդեսին մասնակցում էին…

Համագործակցություն «Հայկական գորգագիտության միության» հետ

«Հայկական գորգագիտության միություն» Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամը «Հայկական գորգագիտության միություն» հետ համատեղ իրականացնւմ է «Տորքի յուրացում» ծրագիրը Հայաստանի գյուղական համայնքներում:

«Տորքի յուրացում» ծրագիրը Արագածում – գորգերի կտրում

Սեպտեմբերի 20-ին Ժողովրդական արվեստի «ՀԱՆԳՈՒՅՑ» հիմնադրամի, «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցի և Հայկական գորգերի ասոցիացիայի ջանքերով կազմակերպված «Տորքի յուրացում» ծրագիրը  Արագած համայնքում  եզրափակվեց գորգերի կտրման գեղեցի կ միջոցառմամբ:

«Տորքի յուրացում» ծրագիրը Սասունիկում – գորգերի կտրում

Սեպտեմբերի 15-ին Ժողովրդական արվեստի «ՀԱՆԳՈՒՅՑ» հիմնադրամի, «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցի և Հայկական գորգերի ասոցիացիայի ջանքերով կազմակերպված «Տորքի յուրացում» ծրագիրը Սասունիկ համայնքում  եզրափակվեց գորգերի կտրման գեղեցիկ միջոցառմամբ: