«Տորքի յուրացում» ծրագրի ամփոփում Սասունիկում
Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի և «Հայկական գորգագիտության միության» համատեղ ջանքերով Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում իրականացված «Տորքի յուրացում» ծրագիրը ավարտվեց: Դասընթացի մասնակիցների կողմից նախագծված և սեփական ձեռքերով գործված կարպետները և գորգերը համալրեցին «Հանգույց» հիմնադրամի ձեռագործ աշխատանքների հավաքածուն, տեղ գտնելով «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի ցուցասրահներում: