«Տորքի յուրացում» ծրագիրը Սասունիկում

Հուլիսի 13-ին «Տորքի յուրացում» ծրագիրը մեկնարկեց Սասունիկ համայնքում  Ժողովրդական արվեստի «ՀԱՆԳՈՒՅՑ» հիմնադրամի, «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցի և Հայկական գորգերի ասոցիացիայի ջանքերով: Դասընթացներին մասնակցում են 15 ներկայացուցիչ, 12-55 տարեկան հասակի: Հանդիպմանը ներկա են Սասունիկ և Կարին համայնքի ուսուցիչներ, մշակույթի տան աշխատողներ և աշակերտներ: Հիմնադրամը ներկայացնում են գործադիր տնօրեն Տաթև Մուրադյանը և գորգագործության ուսուցչուհի Աստղիկ Ամիրբեկյանը:  

«Տորքի յուրացում» ծրագիրը Քարակերտում

Հուլիսի 11-ին «Տորքի յուրացում» ծրագիրը մեկնարկեց  Քարակերտ համայնքում Ժողովրդական արվեստի «ՀԱՆԳՈՒՅՑ» հիմնադրամի և «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցի ջանքերով:

Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամը «Ռաբաթի» գորգերի փառատոնում

Սույն թվականի հունիսի 9-13-ը Վրաստանի Ախլցխա քաղաքի Ռաբաթի ամրոցում տեղի ունեցավ գորգերի միջազգային փառատոն: Փառատոնին Հայաստանից մասնակցում էին Ժողարվեստի թանգարանի գիտաշխատող, <<Հանգույց>> հիմադրամի տնօրեն Տաթև Մուրադյանը և նույն հիմնադրամի գորգերի մասնագետ, ուսուցչուհի Աստղիկ Ամիրբեկյանը, ինչպես նաև ժողվարպետ, ասեղնագործուհի Արփի Ավդալյանը: Փառատոնին մասնակցում էին նաև հարևան Ադրբեջանից, Թուրքիայից, Իրանից:

Գորգագործության և կարպետագործության դասընթացների մասնակիցների ցուցահանդեսով

«ՀԱՆԳՈՒՅՑ» Հիմնադրամի հաշվետու ցուցահանդեսի բացման արարողություն Հարգելի ընկերներ, սիրով և մեծ հպարտությամբ հրավիրում ենք ձեզ` մասնակցելու Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի և «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցի կողմից նախաձեռնած հաշվետու ցուցահանդեսին, որտեղ ներկայացվելու են հինադրամի կողմից իրականացված գորգի, կարպետի և ասեղնագործության դասընթացներում մեր սաների ստեղծված գորգերը, կարպետները, ասեղնագործությունները և այլն: Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 4-ին, ժամը…

«Տորքի յուրացում» ծրագիր

Կարևորելով հայկական գորգագործության ավանդույթների պահպանումը կրթական ծրագրերով սերնդեսերունդ փոխանցելու կարևորությունը,«Հանգույց» հիմնադրամը մայիսի 23-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղում մեկնարկեց  «Տորքի յուրացում»- գորգագործության դասընթացները սահմանային գյուղերում ծրագիրը հիմնադրամի հիմնադիր  տնօրեն Լևոն Դեր- Բեդրոսյանի,գործադիր տնօրեն՝ Տաթև Մուրադյանի, ինչպես նաև գորգի բաժնի պատասխանատու Աստղիկ Ամիրբեկյանի  մասնակցությամբ: Ծրագրի նպատակն է կարճ ժամանակահատվածում հիմնադրամի մասնագետին գործուղել տվյալ համայնք, տրամադրել համապատասխան բոլոր…

«ՆՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՆԱՆՑ» ցուցահանդես-վաճառք

«ՆՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՆԱՆՑ» ցուցահանդես-վաճառք «Մետաքսի Ճանապարհ» Հյուրանոցում Ցուցահանդեսի լուսանկարների ամբաղջական հավաքածուն հասանելի է «Հանգույց» հիմնադրամի կայքէջում:

Ձեռագործ աշխատանքների ամանորյա ցուցահանդես-վաճառք

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՁԵՌԱԳՈՐԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՎԱՃԱՌՔ Քանի  որ  հիմնադրամի  գլխավոր  նպատակն  է  վերածնել,  տարածել  և  գլխավորը՝ պահպանել  հայկական  արհեստները,  հետևաբար  հիմնադրամը  չէր  կարող չանդրադառնալ  և  շրջանցել  ժողովրդական  վարպետներին,  որոնց  շնորհիվ  էլ  մինչ մեր  օրեր  են  հասել  արհեստների  տարբեր  տեսակներ  և  դեռ  շարունակում  են կենսունակ  լինել: Ժողովրդական վարպետները, որպես կանոն,զբաղվում են մեկուսի ստեղծագործական  աշխատանքով, …