«Տորքի յուրացում» ծրագրը Արագածում – հավաստագրերի հանձնում

Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի և «Հայկական գորգագիտության միության» համատեղ ջանքերով Արագածոտնի մարզի Արագած համայնքում իրականացված «Տորքի յուրացում» ծրագիրը ավարտվեց: Դասընթացի մասնակիցների կողմից նախագծված և սեփական ձեռքերով գործված կարպետները և գորգերը համալրեցին «Հանգույց» հիմնադրամի ձեռագործ աշխատանքների հավաքածուն, տեղ գտնելով «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի ցուցասրահներում: Հոկտեմբերի 17-ին դասընթացի մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր: