Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամը «Ռաբաթի» գորգերի փառատոնում
Սույն թվականի հունիսի 9-13-ը Վրաստանի Ախլցխա քաղաքի Ռաբաթի ամրոցում տեղի ունեցավ գորգերի միջազգային փառատոն: Փառատոնին Հայաստանից մասնակցում էին Ժողարվեստի թանգարանի գիտաշխատող, <<Հանգույց>> հիմադրամի տնօրեն Տաթև Մուրադյանը և նույն հիմնադրամի գորգերի մասնագետ, ուսուցչուհի Աստղիկ Ամիրբեկյանը, ինչպես նաև ժողվարպետ, ասեղնագործուհի Արփի Ավդալյանը: Փառատոնին մասնակցում էին նաև հարևան Ադրբեջանից, Թուրքիայից, Իրանից: